Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Քահանային հանեք եկեղեցուց և այն ժամանակ կտեսնեք, թե ինչ է կատարվում

Քահանային հանեք եկեղեցուց և այն ժամանակ կտեսնեք, թե ինչ է կատարվում
06.06.2025 | 21:34

Առանց հոգևոր սպասավորի, մի քանի օրվա հարց է, որ որևէ եկեղեցի իր նշանակությունը փոխի և դառնա անճանաչելի։

Ինչպես որ անճանաչելի են դարձել եկեղեցական ճարտարապետությամբ շատ կառույցներ, որոնք պետական հոգածության ներքո են (համենայն դեպս, հոգածության ներքո պետք է որ լինեին)։

Եկեղեցին միայն շինություն չէ, այլ նաև ծես, պաշտամունք, աղոթք, օրհնություն, խնամք, հոգատարություն, որ կատարվում ու տարվում են այդ կառույցի ներսում։

Հանեք այդ ամենը, և ի՞նչ կմնա եկեղեցուց։ Ձև՝ առանց բովանդակության։

Եվ երբ եկեղեցականին եք ամբաստանում, եկեղեցականից եք բամբասում ու չարախոսում, դրանով ցույց եք տալիս, որ եկեղեցին ձեր կյանքում դերակատարություն ո՛չ ունեցել է, ո՛չ էլ ունի։

Դրանով ցույց եք տալիս, որ աստվածամարտ եք։

Իրավունք ունի՞ երկրի առաջին խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, ով ընդունակ է լկտիաբար թքել հայ մարդու վրա, հանդես գալու քրիստոնյայի դիրքերից և իբր թե սրտացավություն ցուցաբերել եկեղեցու հանդեպ, որին ինքը և իր որոշ թիմակիցներ միայն ու միայն վնասներ են պատճառել և պատճառում։

Թե որքան է տևելու այս անառակությունը, միայն ինքը և իր նմանները գիտեն։

Մնում է հուսալ, որ չարի որոգայթների մեջ անդառնալիորեն չի խճճվի սեփական հռետորական արվեստով հպարտացող անձը և անվերադարձ կերպով իրեն դուրս չի դնի եկեղեցու խորհուրդներից։

Մայր եկեղեցու ճշմարիտ զավակը խնդիր նկատելիս հետաքրքրվում է՝ ինչպե՞ս օգտակար լինել և նպաստել խնդրի լուծմանը։

Իսկ չարի կամակատարը բացթողում է փնտրում, նկարում, հանրայնացնում և մեղավորներ նշանակում։

Ճանճը աթար է փնտրում, իսկ մեղուն՝ նեկտար։

Եվ ցավով ենք արձանագրում, թե որքա՜ն շատացել են ճանճերը։

Եղիշե քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ